Տարբեր քայլեր և ոչ մի արդյունք. ինչո՞ւ չի լուծվում Երևանի խցանումների խնդիրը

https://arm.sputniknews.ru/20260624/tarber-qajler-ev-voch-mi-ardjunq-inchu-chi-lutsvum-erevani-khcanumneri-khndiry-103769018.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39022586_0:0:1424:1068_1920x0_80_0_0_c5927b15ed1be324606d7e290c44e912.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևան, խցանում, ավտոմեքենա, բեռնատար, տրանսպորտ, տիգրան ավինյան, վիկտոր սողոմոնյան

երևան, խցանում, ավտոմեքենա, բեռնատար, տրանսպորտ, տիգրան ավինյան, վիկտոր սողոմոնյան

Բաժանորդագրվել

Երևանում խցանումների նվազեցման նպատակով նախատեսվում է մարդատար ավտոմեքենաների համար սահմանել որոշակի սահմանափակումներ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը աշխատելու ցանկություն չունի, ընդամենը աշխատանքի իմիտացիա է ստեղծում. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը` մեկնաբանելով երևանյան խցանումների անլուծելի խնդրի պատճառները։

Տևական ժամանակ է` ՀՀ մայրաքաղաքում օրվա գրեթե բոլոր ժամերին խցանումներ են։ Տարիներ առաջ խցանումներ լինում էին միայն, այսպես կոչված, պիկ ժամերին։ Խցանումների խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը տարբեր միջոցներ է ձեռնարկել` տեղափոխել է դպրոցներում դասերի սկիզբը, որպեսզի ավտոմեքենաների հոսքը բաժանի 2 մասի` դասի և աշխատանքի գնացողների։ 2024թ–ին 13 անգամ թանկացրել է «կարմիր գծերը»` դա ներկայացնելով խցանումների դեմ պայքարի համատեքստում։ Իսկ 2027թ–ից էլ մտադիր են սահմանափակել մարդատար ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք և կենտրոն։ Ընդունված որոշումներից որևէ մեկն առայժմ արդյունք չի տվել։

Վիկտոր Մնացականյանը նկատում է, որ թվարկված բոլոր առաջարկների մեջ չկա Երևանի տրանսպորտային բարեփոխմանը վերաբերող որևէ դիսկուրս, ամեն ինչ արվում է առանց մասնագետների հետ քննարկելու ու քաղաքացիների հետ խոսելու։

«Այստեղից–այնտեղից լսած ինֆորմացիայով չի կարող միլիոնանոց Երևանը կառավարվել։ Չեն կարող քաղաքի տրանսպորտային խնդիրներով զբաղվել քաղաքական ուղղության համար ընտրված մարդիկ` փոխքաղաքապետը, կամ ինչ-որ ՍՊԸ–ի տնօրեն, որը հիմա դարձել է տրանսպորտի վարչության պետ։ Դրա համար էլ ունենք այս անկանոն, կոլապսային վիճակը, որը գնալով էլ ավելի է վատանում, ու արդեն իրենք էլ են ասում, որ լուծում չունեն»,– նկատում է Մնացականյանը` հավելելով, որ այդ աշխատանքը մասնագիտական լուրջ որակներ, գիտելիքներ ու փորձառություն է պահանջում։

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների երթևեկի սահմանափակմանը, Մնացականյանը հիշեցնում է, որ ժամանակին իրենք նմանատիպ մեկ այլ առաջարկ ևս արել են, բայց դա վերաբերել է ոչ թե տոտալ սահմանափակումներին, այլ միայն մայրաքաղաքի մթերային խանութներին ու ռեստորաններին առաքումներ իրականացնող ավտոմեքենաներին և կոնկրետ առավոտյան 7։00-11։00–ն ընկած ժամանակահատվածում։

«Ավագանին այս գաղափարը վերցրեց, կիսատ-պռատ արեց, արգելեց բոլոր առաքումները, այսինքն՝ մարդը կենցաղային տեխնիկա է գնում կամ կահույք ու ցերեկը չի կարողանում բերել, պետք է գիշերը բերի։ Իրականում ի՞նչ եղավ։ Ստացվեց հակառակը, էդ մեքենաներն ընդամենը 2 ամիս դուրս չեկան, տոննաժը փոքրացրեցին, այն կազմակերպությունը, որն ուներ 60 առաքման ավտոմեքենա, գնեց 200 հատ ավելի փոքրը։ Իսկ այսօր արդեն ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, թե որ ժամին ինչ ավտոմեքենաներ են երթևեկում։ Հարցը չլուծվեց»,– արձանագրում է Մնացականյանը։

Հիշեցնենք` հունիսի 12-ին Երևանի քաղաքապետը հայտնել էր, որ մայրաքաղաքում խցանումների նվազեցման նպատակով նախատեսվում է մարդատար ավտոմեքենաների համար սահմանել որոշակի սահմանափակումներ։ Քաղաքապետի խոսքով՝ նախատեսվող սահմանափակումները պետք է զուգորդվեն հանրային տրանսպորտի զարգացման հետ՝ առանձնացված և ամբողջական երթուղային գծերի ստեղծմամբ։ Նրա գնահատմամբ՝ նման մոդելներ արդեն գործում են եվրոպական մի շարք քաղաքներում և կիրառվելու են նաև Երևանում։

Երևանի խցանումների խնդրի լուծման առումով հույս կա. ի՞նչ է առաջարկում Ավինյանը

Leave a comment