ԿԳՄՍՆ արդյունավետ չէ, պետք է առանձին միավոր լինի. Գաբրիել Ղազարյան

«Որպեսզի ապագայում էլ մեդալներ նվաճենք, պետք է ճիշտ կառավարում, ղեկավարում լինի։ Չեմ կարծում, որ մի հատ վարչությամբ պետք է սպորտ կառավարվի»,- «Հայրենիք» կուսակցության և Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերին նվիրված քննարկումից առաջ լրագրողներին ասաց Հիմնադրամի նախագահ, Ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը։

Նա նշեց, որ կարող է ոչ թե սպորտի նախարարություն լինի, այլ կոմիտե, բայց պետք է առանձին աշխատի, առանձին միավոր լինի։ Ըստ Գ.Ղազարյանի, ԿԳՄՍ նախարարությունն արդյունավետ չէ։

Նա նշեց, որ մարզախարհում այսօր մի շարք խնդիրներ կան, որոնք էլ քննարկելու են այս քննարկմանը, որին ներկա են ֆեդերացիաների նախագահներ, մարզաշխարհի ոլորտի ներկայացուցիչներ։

Մանրամասն՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment