Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը․ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման հայտարարություն են արել նաև գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի, Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները: Գարիկ Մարտիրոսյանը նույնպես չի ընդունել իր մեղքը, սակայն ըստ նույն աղբյուրների` նրա «պաշտպանը» պահանջել է զուտ մեղմացնել Մարտիրոսյանի մեղադրանքը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին:

Leave a comment