ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
«Հայաքվե»-ն նոր առաջարկով է հանդես գալու՝ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ ստեղծել հանրային խորհրդարան, որը բաղկացած կլինի 1500 պատվիրակից, մոտ 100 պատգամավորներից, այդ մարմինը կմոբիլիզացնի առողջ ուժերին երկրում քաղաքական բարեփոխումներ անելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սավգուլյանը։
Սավգուլյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցնեին առանց խախտումների ու վարչական ռեսուրսի կիրառման, իշխանափոխություն հնարավոր կլիներ։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, եթե ընտրություններն անցել են կեղծիքներով, ինչի՞ հեղափոխություն չեք անում, Սավգուլյանը նկատեց, որ «հեղափոխությունը պատվերով համերգ չէ, Փաշինյանը սադրում է ընդդիմությանը, որ փողոց հանի, ազգային գվարդիայով ու իր պալատական մանկլավիկներով փողոցային մարտեր սարքի, բոլորին կալանավորի»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ