Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը հայտնել է, որ բացահայտել և ձերբակալել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի օգտին լրտեսական գործունեություն իրականացրած երկու անձի։ Ստամբուլում իրականացված «Մոնիտում» գործողության շրջանակում ձերբակալվել են Մեհմեթ Բուդաք Դերյան և Վեյսել Քերիմօղլուն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գործողությունն իրականացվել է Ստամբուլի գլխավոր դատախազության և ոստիկանության հակաահաբեկչական վարչության հետ համատեղ։ Հետաքննությամբ պարզվել է, որ Մեհմեթ Բուդաք Դերյան, որը հանքարդյունաբերության ինժեներ է և Մերսինի Սիլիվկե շրջանում զբաղվել է մարմարի հանքավայրի շահագործմամբ, տարիներ շարունակ առևտրային կապերի քողի տակ համագործակցել է «Մոսադ»-ի հետ։ Նշվում է, որ առաջին կապը հաստատվել է դեռևս 2012–2013 թվականներին՝ իբր գործարար առաջարկի շրջանակում։
Ըստ անվտանգության աղբյուրների՝ Դերյան «Մոսադ»-ի հանձնարարությամբ իր գործունեության մեջ ներգրավել է նաև Վեյսել Քերիմօղլուին, որը օգտագործել է իր Մերձավոր Արևելքում ունեցած կապերը՝ Իսրայելի դեմ հանդես եկող պաղեստինցի անձանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու համար։ Հավաքված տվյալները և որոշ ռազմավարական օբյեկտների լուսանկարներ փոխանցվել են իսրայելական հետախուզությանը։ Հետաքննությունը նաև պարզել է, որ կապը պահպանվել է գաղտնագրված հաղորդակցության միջոցով, իսկ կասկածյալներից մեկը ենթարկվել է պոլիգրաֆիկ փորձաքննությունների արտասահմանում։
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության գնահատմամբ՝ վերջին հանդիպումների ընթացքում պատրաստվել է ավելի լայնածավալ լոգիստիկ գործողություն, ինչի արդյունքում էլ 2026 թվականի հունվարին որոշում է կայացվել անմիջապես միջամտել։ Ձերբակալվածների նկատմամբ քննչական գործողությունները շարունակվում են։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը