Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով են լուսաբանում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հանդեպ կիրառվող փաշինյանական հալածանքները։
Հերթականը haqqin.az-ն է, որը «Դաշնակցության առաջնորդին մեղադրանք է առաջադրվել» վերատառությամբ նյութում անթաքույց ուրախությամբ ներկայացրել է Իշխան Սաղաթելյանի դեմ տարվող հալածանքերի մասին։
Հիշեցնենք՝ այսօր իրավապահները խուզարկել էին Իշխան Սաղաթելյանի տունը։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ այս ամենում քաղաքական տարրեր են առկա ու իրավապահ համակարգի կողմից այսօր կարող են տեղի ունենալ նույնիսկ անհավանական գործողություններ։