ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրան-ը կկատարի ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։
«Մենք հավատարիմ ենք վերջին համաձայնագրով նախատեսված պայմաններին։ Եթե մյուս կողմը կատարի իր պարտավորությունները և չշեղվի համաձայնեցված շրջանակներից, ապա մենք նույնպես կգործենք մեր պարտավորություններին համապատասխան», — հավելել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում «գլուխ խոնարհել» «անօրինական և անմարդկային» պահանջների առաջ։