Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 436,876 մլն դրամ (436․9 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 57,073 մլն դրամով կամ 15․03%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 37,928 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 398,948 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 19.7%-ը կամ 78,709 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի ապրիլի վերջի համեմատ աճել է 24․8%-ով։
Տրամադրած վարկերի 80․3%-ը կամ 320,239 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի ապրիլի վերջի համեմատ աճել է 16․2%-ով։