Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները, ստուգեք Ձեր հասցեները․ Մելոյան

Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները։ Այս մասին հայտնում է Գոհար Մելոյանը՝ միաժամանակ հորդորելով սուգեք հասցեները՝ արդյոք անծանոթ մարդիկ հաշվառված են ձեր հասցեում։

«Ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին,  բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ ձեր հասցեներով անծանոթ մարդիկ են հաշվառված։ Ավելին, ահազանգ ենք ստացել, որ արդեն ձեր տան վրա հաշվառված անծանոթ մարդը եկել է, մասնակցել է ընտրությանը և դիմացն արդեն իսկ ստորագրված է։ Հիմա, ուշադրություն, ձեզ ներկայացնում եմ գործիքակազմ և սպասում եմ ահազանգերի։ election.am կայք էջում, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջն է, տեղադրվել են ստորագրված ցուցակները։ Մտնում ենք «ընտրություններ» բաժինը,  ընտրում ենք Ազգային ժողովի ընտրությունները, այնուհետև Ազգային ժողովի ընտրություններ՝  2026 ենթաբաժինը։Կտեսնեք գրված է՝ ստորագրված ցուցակներ։ Սեղմում ենք։ Բացում է ստորագրված ցուցակները»,- մանրամասնում է Մելոյանն ու հորդորում․

«Մտե՛ք, գտե՛ք ձեր հասցեները և տեսեք՝ արդյոք անծանոթ մարդիկ հաշվառված են այդ հասցեներում և ավելին՝ եկե՞լ են ընտրության, թե՞ ոչ»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Leave a comment