Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կկատարի ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։
«Մենք հավատարիմ ենք վերջին համաձայնագրով նախատեսված պայմաններին։ Եթե մյուս կողմը կատարի իր պարտավորությունները և չշեղվի համաձայնեցված շրջանակներից, ապա մենք նույնպես կգործենք մեր պարտավորություններին համապատասխան»,-նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Թեհրանը չի պատրաստվում «գլուխ խոնարհել» «անօրինական և անմարդկային» պահանջների առաջ։