Փաշինյանը «պատերազմի կուսակցության» թեզով հաղթաթուղթ է տվել Բաքվին. վերլուծաբան

https://arm.sputniknews.ru/20260623/pashinjany-paterazmi-kusakcutjan-tezvov-haghtatught-e-tvel-baqvin-verlutsaban-103770937.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95758188_78:0:1499:1066_1920x0_80_0_0_c49ad2c9ba5fd4949f0be2b16cfda984.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, ադրբեջան

հայաստան, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, ադրբեջան

Բաժանորդագրվել

Քաղաքական վերլուծաբանի խոսքով` Հայաստանի կես միլիոն քաղաքացիներ վարչապետի թեթև ձեռքով մեկ գիշերում դարձել են «պատերազմի կողմնակիցներ»։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ուժերի հասցեին հնչեցրած «պատերազմի եռագլուխ կուսակցության» մասին իր թեզով հզոր հաղթաթուղթ է տվել Ադրբեջանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։

Նա հիշեցրեց, որ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը սպառնում էր պատերազմով, եթե ընտրություններում հաղթի ոչ թե իր «Քաղաքացիական պայմանագիրը», այլ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժերը։

««Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանությամբ երկիրը թակարդն է գցել՝ հիմնական ընդդիմադիր ուժերին անվանելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Նրա հռետորաբանությունը դարձել է հզոր հաղթաթուղթ Ադրբեջանի ձեռքում, որն արդեն իսկ Հայաստանի դեմ օգտագործում է ոչ միայն ուժերի անհավասարակշռությունը, այլև Փաշինյանի նախընտրական թեզը։ Հայաստանի վարչապետի թեթև ձեռքով Հայաստանի 500 հազար քաղաքացիներ (որոնք քվեարկել են ընդդիմության օգտին.– խմբ.) մեկ գիշերում դարձան պատերազմի կողմնակիցներ»,– ասաց Սուրենյանցը։

Նրա կարծիքով` Ադրբեջանն այս հաղթաթուղթն օգտագործելու է Հայաստանի վրա գործադրվող իր ճնշումները լեգիտիմացնելու համար։ Նման իրավիճակում, ըստ փորձագետի, Բաքվի պահանջների կատարման համատեքստում Փաշինյանը պետք է երկու խնդիր լուծի՝ անցկացնի հանրաքվե և հաստատի իր միանձնյա, ավտորիտար իշխանությունը՝ այդ հանրաքվեի հաջողությունն ապահովելու համար։

«Փաշինյանը չի կարողանում համակերպվել այն մտքին, որ ընտրությունների արդյունքներով չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Եվ նման «անհանդուրժողականության» դրսևորումներն արդեն իսկ առկա են. այն բանից հետո, երբ իշխանությունները ոչնչացրին ընդդիմության քաղաքական իրավունքները, այժմ սահմանափակում են շարքային քաղաքացիների ընտրական իրավունքը»,– նշեց Սուրենյանցը։

Նա մանրամասնեց` որ խոսքը օրենսդրական նախաձեռնության մասին է, որով առաջարկվում է սահմանադրական հանրաքվեներին մասնակցելու իրավունք վերապահել միայն հանրաքվեին նախորդած 48-օրը ՀՀ-ում մշտապես բնակված և վերջին 1 տարվա ընթացքում առնվազն 183 օր Հայաստանում փաստացի բնակվող քաղաքացիներին։ Քաղաքական վերլուծաբանը չբացառեց, որ նման «զտման» արդյունքում քվեարկելու հնարավորությունից կզրկվի 500-600 հազար մարդ, ինչը զգալիորեն կհեշտացնի հանրաքվեի՝ իշխանությունների համար ցանկալի արդյունք ստանալը։

«Կձևավորվի կայուն ավտորիտար համակարգ, որտեղ նույնիսկ ընդդիմության դեկորատիվ ներկայությունը պառլամենտում կդիտվի շռայլություն։ Փաշինյանը կփորձի չեզոքացնել երկրի ներսում դիմադրության բոլոր օջախները, այս առումով չեն բացառվում նոր աղմկահարույց քրեական գործեր ընդդիմախոսների դեմ, անտանելի պայմանների ստեղծում այն ուժերի համար, որոնք կվերցնեն մանդատները։ Այս իմաստով հունիսի 7-ի ընտրությունները միայն խորացրին ներքին ճգնաժամը. Հայաստանն այժմ թևակոխում է տուրբուլենտության փուլ»,– հավելեց Սուրենյանցը։

Նա շեշտեց` խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ են բոլորը, նույնիսկ իշխանության կողմնակիցները, որոնք ակնհայտորեն այլ արդյունք էին ակնկալում։ Իսկ ընդդիմության դժգոհության մասին խոսելը նույնիսկ ավելորդ համարեց։ Ըստ նրա` եթե սուբյեկտների մեծամասնությունն այս կամ այն պատճառով համարում է, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, ապա այդ խորհրդարանը դառնում է դանդաղ գործողության ական՝ տեղադրված քաղաքական համակարգի տակ։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։

Leave a comment