Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 2 հոգևորական արդեն մասնակցում են վարժական հավաքների

Հայ Առաքելական Եկեղեցու  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի տասը ավելի քահանաներ չեն կարողացել Հայաստանից վերադառնալ իրենց ռուսական ծխական համայնքներ՝ զինվորական պատրաստության կանչի պատճառով։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են թեմի մամուլի ծառայությունից։

«Հայրենիք կատարած այցի ընթացքում ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի տասից ավելի հոգևորականներ ստացել են վարժական հավաքների կանչ… Հապճեպ և անսպասելիորեն կազմակերպված վարժանքները անցկացնելու որոշման պատճառով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրեր, ինչը խաթարել է ծխական համայնքների բնականոն գործունեությունը։ Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտականությունը հայրենիքի նկատմամբ», – «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են թեմից։

Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ ռուսական ծխական համայնքների երկու հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ Հայաստանից՝ 25-օրյա զինվորական պատրաստության կանչի պատճառով։

«Քահանա Արսեն Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, Վորոնեժ) և քահանա Երեմիա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ, արդեն մասնակցում են վարժական հավաքներին»,-պարզաբանել են թեմից

Leave a comment