Ավելի քան 10 հոգևորականներ ծանուցագրերի պատճառով չեն կարողացել Հայաստանից վերադառնալ ՌԴ

https://arm.sputniknews.ru/20260623/aveli-qan-10-hvogevvorakanner-chen-karvoghacel-hajastanic-veradarnal-rusastan-103774976.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/03/25174126_12:0:1587:1181_1920x0_80_0_0_030df03dc0ae0b0f0250bbb7daa377f3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հոգևորական, ռուսաստան, վարժական հավաք, ռուսաստանի և նոր նախիջևանի թեմ

հայաստան, հոգևորական, ռուսաստան, վարժական հավաք, ռուսաստանի և նոր նախիջևանի թեմ

Բաժանորդագրվել

Հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրեր, ինչը խաթարել է ծխերի բնականոն գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ավելի քան 10 հոգևորականներ ՀՀ-ում վարժական հավաքների ծանուցագրերի պատճառով չեն կարողացել Հայաստանից վերադառնալ իրենց ծառայության վայրեր։ Այս մասին հայտնում է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։

«Հայաստան կատարած այցի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ավելի քան 10 հոգևորականներ ստացել են զինվորական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր… Հապճեպ և անսպասելի հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրեր, ինչը խաթարել է ծխերի բնականոն գործունեությունը։ Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ն Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների 2 հոգևոր սպասավորների «Զվարթնոցում» արգելել է մեկնել ՌԴ։

«Արսեն քահանա Իսրայելյանը (Վորոնեժ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի) և Երեմիա քահանա Վարդանյանը (Իժևսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ, արդեն մասնակցում են հավաքներին», – պարզաբանել են թեմից:

Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ փետրվարի 1-ից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանը ԱԺ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Հաջորդ առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:

Leave a comment