Միջուկային թեմայով երկխոսության համար Իրանի դեմ պատժամիջոցները պետք է հանվեն. Բահրեյնի

https://arm.sputniknews.ru/20260623/mijukajin-temajvov-erkkhvosutjan-hamar-irani-dem-patzhamijvocnery-petq-e-hanven-bahrejni-103775990.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103754591_0:0:626:470_1920x0_80_0_0_b1dcc50a96e14b8b4003540ab88df66e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

Իրանը միանշանակ պնդելու է պատժամիջոցների ամբողջական չեղարկման գաղափարը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Պատժամիջոցների փուլային մեղմացման մեխանիզմը չի բավարարում Իրանին, միջուկային ծրագրի շուրջ երկխոսության անցնելու համար պատժամիջոցները պետք է ամբողջությամբ հանվեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին:

«Մենք, անշուշտ, նախընտրում ենք պատժամիջոցների ամբողջական չեղարկումը բանակցությունների հաջորդ փուլում, երբ խոսքը կվերաբերի Իրանի միջուկային ծրագրին։ Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների փուլային մեղմացման մեխանիզմը Իրանի համար պիտանի ձևաչափ չէ։

«Կարճ ժամանակով դա ընդունելի է, և դրանից հնարավոր չէր խուսափել, քանի որ մենք պետք է շատ հարցեր քննարկենք։ Բայց երբ բանը հասնի վերջնական համաձայնագրին, չեմ կարծում, որ Իրանը կդիտարկի այդ մեխանիզմը։ Իրանը միանշանակ պնդելու է պատժամիջոցների ամբողջական չեղարկման գաղափարը»,- հավելել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։

Leave a comment