https://arm.sputniknews.ru/20260623/erevanum-qnnarkvel-en-hhiran-sahmanajin-tvoghunakutjan-atshi-lvogistikaji-zargacman-harcer-103770574.html
Երևանում քննարկվել են ՀՀ–Իրան սահմանային թողունակության աճի, լոգիստիկայի զարգացման հարցեր
Երևանում քննարկվել են ՀՀ–Իրան սահմանային թողունակության աճի, լոգիստիկայի զարգացման հարցեր
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների… 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T18:43+0400
2026-06-23T18:43+0400
2026-06-23T18:43+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103770678_0:19:1280:739_1920x0_80_0_0_588921067a0f387f4958ccca712b18eb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։Հանդիպումը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծել է, որ գերատեսչությունը բարձր է գնահատում երկու հարևան պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը։«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը»,- նշել է փոխնախարարը։Զաքարյանը հավելել է, որ սահմանային ենթակառուցվածքների համապատասխան վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ և լուրջ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների հետագա աճի համար։Միջգերատեսչական աշխատանքային հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հայկ Նազարյանը:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103770678_143:0:1280:853_1920x0_80_0_0_148c557fa7dc7b0a4890fa019d4f286e.jpg.webp
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, էկոնոմիկայի նախարարություն
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը։
Հանդիպումը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
«Նիստի օրակարգում ներառված են եղել երկկողմ տնտեսական կապերի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ ճանապարհային տուրքերի վերանայումը, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու սահմանային անցակետերի թողունակության և գործունեության արդյունավետության բարձրացումը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծել է, որ գերատեսչությունը բարձր է գնահատում երկու հարևան պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը»,- նշել է փոխնախարարը։
Զաքարյանը հավելել է, որ սահմանային ենթակառուցվածքների համապատասխան վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ և լուրջ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների հետագա աճի համար։
Միջգերատեսչական աշխատանքային հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հայկ Նազարյանը: