Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է՝ այսօր քաղաքապետարանում ծեծի ենթարկվելուց հետո։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նա նշել է, որ դիմել է Էրեբունի ԲԿ։ Մեր ճշգրտող հարցին, թե հաղորդում ներկայացնելո՞ւ է իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, Տեր-Եսայանն ասել է. «Հիվանդանոց եմ եկել ստուգվելու, լավ չեմ զգում ինձ։ Գլխի ցավ ունեմ, աչքս էլ ուռել է։ Հնարավոր է ոստիկանություն էլ գա, հնարավոր է հաղորդում էլ ներկայացնեմ, տեսնենք»։

Հիշեցնենք՝ այսօր ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվել է։ Ավագանու անդամները սկսել են փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել, լեզվակռվբի բռնել, ինչը թեժացել է և դարձել ծեծկռտուք։

–00—ՅՄ

Leave a comment