Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով



Բլոգ


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով։

2018-ի մայիսից ՀՀԿ դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ։

Այս տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը սկզբում միայնակ, իսկ հետագայում ընդդիմադիր գործընկերների հետ վեր է հանել նիկոլական ռեժիմի հակապետական քաղաքականության բնույթը։

Չնայած անհավանական ճնշումներին, ՀՀԿ-ն միշտ եղել է ապյքարի առաջնագծում՝ հավատարիմ մնալով ՀՀ Անկախության հռչակագրի իդեալներին։

Դրան ի պատասխան ՀՀԿ գործիչները ենթարկվել ու ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների։

Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն» է, որի հետեւանքով ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։

Բայց Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար։

Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում։

Ինչպես կասեր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար, իսկ ժամանակը՝ բացառաբար արժանավորի։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։






Leave a comment