https://arm.sputniknews.ru/20260623/rd-entakarucvatsqnerin-harvatselvov-kievy-pvordzum-e-azdel-zbvosashrjajin-sezvoni-vra-putin-103767670.html
ՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. Պուտին
ՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը խոսել է երկրի ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների մասին։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T18:06+0400
2026-06-23T18:06+0400
2026-06-23T18:06+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103766496_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7a2173707ea12a5d8f2dac2890d026ba.jpg.webp
Կիևը հարվածներ է հասցնում ռուսական ենթակառուցվածքներին՝ փորձելով ազդել զբոսաշրջային սեզոնի վրա և խնդիրներ ստեղծել վառելիքի մատակարարման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:«Քանի որ Կիևի ռեժիմի համար ռազմաճակատում ստեղծված իրավիճակը սրընթաց վատանում է, հակառակորդը մեկը մյուսի հետևից տարածքներ է կորցնում, իսկ մեր մարտիկները մեկը մյուսի հետևից բնակավայրեր են վերցնում, ուստի որդեգրել է մեր քաղաքացիական օբյեկտներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մարտավարություն՝ փորձելով ստեղծել վառելիքի մատակարարման խնդիրներ, ազդել զբոսաշրջային սեզոնի վրա, ինչի մասին, անկեղծ ասած, մեզ փոխանցում են տարբեր խողովակներով», – ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103766496_230:0:1670:1080_1920x0_80_0_0_e561a1322461e795764a81d8a7ba5fc9.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, видео, տեսանյութ, տեսանյութեր
Ռուսաստանի նախագահը խոսել է երկրի ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների մասին։
Կիևը հարվածներ է հասցնում ռուսական ենթակառուցվածքներին՝ փորձելով ազդել զբոսաշրջային սեզոնի վրա և խնդիրներ ստեղծել վառելիքի մատակարարման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Քանի որ Կիևի ռեժիմի համար ռազմաճակատում ստեղծված իրավիճակը սրընթաց վատանում է, հակառակորդը մեկը մյուսի հետևից տարածքներ է կորցնում, իսկ մեր մարտիկները մեկը մյուսի հետևից բնակավայրեր են վերցնում, ուստի որդեգրել է մեր քաղաքացիական օբյեկտներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մարտավարություն՝ փորձելով ստեղծել վառելիքի մատակարարման խնդիրներ, ազդել զբոսաշրջային սեզոնի վրա, ինչի մասին, անկեղծ ասած, մեզ փոխանցում են տարբեր խողովակներով», – ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։