Քաղաքականություն
23.06.2026 | 17:25
Չճանաչված Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հրաժարական է տվել։ Նա կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականը։ Համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է, գրում է Meduza-ն:
«Ես աջակցել եմ մեր պատմական առաջնորդ Վլադիմիր Պուտինին և պատրաստ եմ կանգնել նրա կողքին։ Այսօրվանից ես կանցնեմ ՌԴ նախագահի աշխատակազմ և կհրաժարվեմ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի պաշտոնից»,- Գագլոևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նախօրեին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր Պուտինի և Գագլոևի աշխատանքային հանդիպման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ «քննարկվել են հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցությունը և երկկողմ երկխոսության ընդլայնման հեռանկարները»։ Գագլոևի հրաժարականի մասին հանդիպման մասին հաղորդագրությունում չի նշվել։
Գագլոևը Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի մայիսին։ Նա ընտրություններում հաղթել էր Անատոլի Բիբիլովին՝ այն ժամանակվա ինքնահռչակ հանրապետության նախագահին։
Բիբիլովը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո Հարավային Օսիան կձեռնարկի «օրինական քայլեր» Ռուսաստանին միանալու համար։ Գագլոևի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները դադարեցվել էին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի