https://arm.sputniknews.ru/20260623/khudatjany-brjuselum-turq-nakharari-het-qnnarkel-e-ertughineri-apashrjapakman-gvortsyntacy–103762614.html
Խուդաթյանը Բրյուսելում թուրք նախարարի հետ քննարկել է երթուղիների ապաշրջափակման գործընթացը
Խուդաթյանը Բրյուսելում թուրք նախարարի հետ քննարկել է երթուղիների ապաշրջափակման գործընթացը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվել է նաև Կարս–Անիի՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման ընթացքը: 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T16:57+0400
2026-06-23T16:57+0400
2026-06-23T17:04+0400
թուրքիա
հայաստան
դավիթ խուդաթյան
երկաթուղի
անիի կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103762690_0:0:1200:674_1920x0_80_0_0_6de17adc18c24efb4f60eeadc7c1e6cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հետ ու քննարկել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման աշխատանքները։ Այդ մասին «X» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Թուրքիայի նախարարը։ Թուրք նախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկել են նաև Կարս–Անիի` Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման ընթացքը:Հիշեցնենք, որ Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ վերջին անգամ հանդիպել էր մեկ տարի առաջ` 2025 թ. հունիսի 28–ին Ստամբուլում։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։Նշենք նաև, որ այս տարվա մայիսի 4–ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անիի պատմական կամրջի վերակառուցման մասին արձանագրություն ստորագրեցին։ Այս հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տրանսպորտի, մաքսային ծառայության, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը։
թուրքիա
անիի կամուրջ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103762690_37:0:1104:800_1920x0_80_0_0_1c316bcc35385f879fbb92c2fae9fa31.jpg.webp
թուրքիա, հայաստան, դավիթ խուդաթյան, երկաթուղի, անիի կամուրջ
թուրքիա, հայաստան, դավիթ խուդաթյան, երկաթուղի, անիի կամուրջ
Հանդիպմանը քննարկվել է նաև Կարս–Անիի՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման ընթացքը:
«Քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման աշխատանքները, որոնք նախկինում ակտիվորեն օգտագործվել են մեր երկրների միջև: Անհրաժեշտ տեխնիկական սպասարկման աշխատանքները մենք սկսել ենք, հայկական կողմը գտնվում է մրցույթների նախապատրաստման գործընթացում»,– նշել է Ուրալօղլուն:
Թուրք նախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկել են նաև Կարս–Անիի` Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման ընթացքը:
Նշենք նաև, որ այս տարվա մայիսի 4–ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անիի պատմական կամրջի վերակառուցման մասին արձանագրություն ստորագրեցին։ Այս հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տրանսպորտի, մաքսային ծառայության, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը։