Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նամակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեսպանների կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում Սերգեյ Լավրովն ասել է.
«Կնշեմ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուղերձը, որը նա հղել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեջբերում եմ. «2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է եւ առողջ։ Երեւանը կարող է հույս դնել Եվրոպայի վրա»։
Այլ կերպ ասած՝ հիմա արդեն ոչ թե պարզապես ընդհատակյա մեթոդներով են փորձում իշխանություն փոխել, այլ հպարտանում են նրանով, որ իրականացնում են գունավոր, թավշյա եւ այլ հեղափոխություններ»։