«Ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը տեսաք ավագանու նիստին»․ Արմեն Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով այսօր ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ասել է․ «Նախ և առաջ ուզում եմ ներողություն խնդրել այն տեսարանի համար, ինչը դուք տեսաք այսօր Երևանի ավագանու նիստին, բայցևայնպես, ուզում եմ իմանաք իրական պատճառները։ Իսկ իրական պատճառներից մեկն այն էր, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը փորձեց հերթական սադրանքն անել, և կարծում եմ, որ պետք էր իրենց տեղը իրենց ցույց տրվեր, որովհետև իրենք իրոք մտածելու բան ունեն»։

Leave a comment