Որերորդ դեպքն է` համայնքային կառույցի աշխատակիցները հարձակվում, ծեծում են ավագանու անդամներին. Թորոսյան

Քաղաքականություն

23.06.2026 | 16:24

«Տեղի ունեցավ այն, որ ելույթները դարձան ավելի շատ խորը քաղաքական՝ կապված ընտրությունների արդյունքների հետ։ Մեզ համար նորմալ ավագանու նիստ էր։ Իշխանությունից դա իրականում սկսվեց, հետո տեղից խոսքեր, արձագանքներ, պատասխաններ»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը։

«Նաև ես պետք է նշեմ, որ որևիցե կերպ չեմ ուզում արդարացնել նաև իշխանության, այսպես ասեմ, պահվածքը, որովհետև իրենք պետք է լինեին այդ իրավիճակը հանդարտեցնողը և ոչ թե որոշակի սադրանքների տանողը։

Ընդհանրապես պատասխանատուն ո՞վ է այդ վարման։ Չեմ ասում կոնկրետ Փամբուխչյանը… իշխանությո՛ւնը, չէ՞։ Եթե բանից դուրս չի գալիս, գոնե իշխանությունը ինչ-որ լուծում գտնի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment