https://arm.sputniknews.ru/20260623/hh-qaghaqaciutjun-stacats-arcakhcineri-tivy-mek-amsum-avelacel-e-254vov-103762291.html
ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254–ով
ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254–ով
Sputnik Արմենիա
Նելլի Դավթյանի խոսքով` ՀՀ միգրացիոն հոսքերն ավելացել են։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T16:54+0400
2026-06-23T16:54+0400
2026-06-23T16:54+0400
հայաստան
արցախ
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/92/16699245_0:85:1600:985_1920x0_80_0_0_ee656ef9c9dda44e3cb151a58a9e3c68.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանցից 27 550–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը` ներկայացնելով 2023 թվականի տեղահանությունից հետո ձևավորված վիճակագրությունն ու ապաստան հայցողների ընդհանուր պատկերը։ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հունիսի 9-ին հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ–ից բռնի տեղահանված 39 650 անձ, նրանցից 27 296-ին է քաղաքացիություն շնորհվել։Այսինքն` ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ով։«Այս պահին ավելի քան 39 000 դիմում ունենք ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ։ Չհաշված այս դիմումների թիվը, մոտ 12 000 անչափահաս էլ արդեն անձնագրավորվել է»,– ասաց Դավթյանը։Ծառայության պետը պարզաբանեց, որ միգրացիոն մարմիններն այսօր գործ ունեն փախստականների 2 տարբեր կատեգորիայի հետ։ Առաջին խումբը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115,000 հայրենակիցներն են, որոնցից անհատական դիմումներ չեն վերցվել. նրանց փախստականի կարգավիճակը տրվել է կառավարության` 2023 թվականի հոկտեմբերի որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավորումով։«Բացի արցախցիներից, Հայաստանը շարունակում է ընդունել նաև միջազգային պաշտպանություն փնտրող, ապաստան հայցողների դասական հոսքեր։ Եթե մինչև 2022 թվականը տարեկան գրանցվում էր 200-250 դիմող, ապա վերջին շրջանում այդ ցուցանիշը հասել է 1000-ի»,– ասաց Դավթյանը։Անդրադառնալով ապաստան հայցողների աշխարհագրությանը՝ ծառայության պետն առանձնացրեց պետությունների առաջին հնգյակը, որոնց քաղաքացիներից ստացվում են տասնյակ դիմումներ` Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Աֆղանստան, Եմեն։Դավթյանի խոսքով՝ ապաստան հայցելու հարցում գործում է ընդհանուր օրինաչափություն. մարդիկ սովորաբար դիմում են հարևանությամբ գտնվող կամ պատերազմական գոտում հայտնված երկրներից։ Այս համատեքստում, ըստ նրա, ավանդական են նաև Սիրիայից և Լիբանանից եկող հոսքերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/92/16699245_88:0:1512:1068_1920x0_80_0_0_7e337f7f30762f58850d2db372a0665d.jpg.webp
հայաստան, արցախ, քաղաքացիություն
հայաստան, արցախ, քաղաքացիություն
Նելլի Դավթյանի խոսքով` ՀՀ միգրացիոն հոսքերն ավելացել են։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանցից 27 550–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը` ներկայացնելով 2023 թվականի տեղահանությունից հետո ձևավորված վիճակագրությունն ու ապաստան հայցողների ընդհանուր պատկերը։
Այսինքն` ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ով։
«Այս պահին ավելի քան 39 000 դիմում ունենք ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ։ Չհաշված այս դիմումների թիվը, մոտ 12 000 անչափահաս էլ արդեն անձնագրավորվել է»,– ասաց Դավթյանը։
Ծառայության պետը պարզաբանեց, որ միգրացիոն մարմիններն այսօր գործ ունեն փախստականների 2 տարբեր կատեգորիայի հետ։ Առաջին խումբը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115,000 հայրենակիցներն են, որոնցից անհատական դիմումներ չեն վերցվել. նրանց փախստականի կարգավիճակը տրվել է կառավարության` 2023 թվականի հոկտեմբերի որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավորումով։
«Բացի արցախցիներից, Հայաստանը շարունակում է ընդունել նաև միջազգային պաշտպանություն փնտրող, ապաստան հայցողների դասական հոսքեր։ Եթե մինչև 2022 թվականը տարեկան գրանցվում էր 200-250 դիմող, ապա վերջին շրջանում այդ ցուցանիշը հասել է 1000-ի»,– ասաց Դավթյանը։
Անդրադառնալով ապաստան հայցողների աշխարհագրությանը՝ ծառայության պետն առանձնացրեց պետությունների առաջին հնգյակը, որոնց քաղաքացիներից ստացվում են տասնյակ դիմումներ` Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Աֆղանստան, Եմեն։
Դավթյանի խոսքով՝ ապաստան հայցելու հարցում գործում է ընդհանուր օրինաչափություն. մարդիկ սովորաբար դիմում են հարևանությամբ գտնվող կամ պատերազմական գոտում հայտնված երկրներից։ Այս համատեքստում, ըստ նրա, ավանդական են նաև Սիրիայից և Լիբանանից եկող հոսքերը։