Իրանը համաձայնել է, որ իր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացվեն. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20260623/irany-hamadzajnel-e-vor-ir-mijukajin-objektnerum-stugumner-anckacven-tramp-103761689.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_232:0:2963:2048_1920x0_80_0_0_16ca23307c8fcb49f411a12e28b54556.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփի գնահատմամբ՝ Իրանը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` Իրանը համաձայնություն է տվել, որ իր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացվեն:

«Իրանը լիովին համաձայնել է ամենաբարձր մակարդակի և երկարաժամկետ (մինչև անսահմանություն) ստուգումներին… Եթե նրանք համաձայնություն չտային, հետագա բանակցություններ չէին լինի»,- ասել է նա:

Թրամփի խոսքով՝ ինքը Իրանի իշխանությունների կողմից նման զիջումների շնորհիվ է համաձայնել չեղարկել իրանական նավահանգիստների շրջափակումը:

«Բայց բոլոր նավերը մնում են տեղում, եթե շրջափակումը վերսկսելու անհրաժեշտություն լինի, ինչն այս պահին չափազանց անիրատեսական է թվում», – ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է պատժամիջոցների չեղարկման և Իրանին միջոցներ փոխանցելու գործընթացը, և որ միջոցները կօգտագործվեն բացառապես ամերիկյան արտադրողներից գյուղատնտեսական և բժշկական պարագաներ գնելու համար։ Իրանը կգնի եգիպտացորեն, ցորեն և սոյա, որոնց կարիքը, ամերիկյան առաջնորդի խոսքով, Իրանը խիստ ունի:

Թրամփի գնահատմամբ՝ Իրանը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, և երկրին պետք է օգնություն ցուցաբերել:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Իրանն ու ԱՄՆ–ն վերջնական պայմանագրի պատրաստման մեխանիզմ են ստեղծել. հայտարարություն

Leave a comment