https://arm.sputniknews.ru/20260623/zelensku-namaky-banakcutjunneri-hamar-nakhadrjalner-chi-steghtsum-putin-103760175.html
Զելենսկու նամակը բանակցությունների համար նախադրյալներ չի ստեղծում. Պուտին
Զելենսկու նամակը բանակցությունների համար նախադրյալներ չի ստեղծում. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջնորդը հասկացրել է, որ ներկա պայմաններում Վլադիմիր Զելենսկու հետ անձնական բանակցություններ վարելու հիմքեր չի տեսնում։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T16:25+0400
2026-06-23T16:25+0400
2026-06-23T16:25+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անձնական հանդիպման առաջարկով Վլադիմիր Զելենսկու բաց նամակը պայմաններ չի ստեղծում բանակցային գործընթաց սկսելու համար:Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական կայքում բաց նամակ էր հրապարակել, որում առաջարկել էր Ռուսաստանի առաջնորդին հանդիպում անցկացնել երրորդ երկրի տարածքում և քննարկել հակամարտության ավարտի ուղիները:Ավելի ուշ մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ Պուտինը նշել է, որ նամակը ուներ «կոպիտ բովանդակության տարրեր», ինչպես նաև հայտարարել է, որ այս պահին գործնական իմաստ չի տեսնում նման հանդիպում անցկացնելու մեջ:Այսօր ելույթ ունենալով ուժային գերատեսչությունների բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում հակամարտության ապաէսկալացիային և չեն ամրապնդվում կոնկրետ գործողություններով:Շրջանավարտների հետ շփման ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Նրա խոսքով ՝ Կիևը շարունակում է լայնածավալ աջակցություն ստանալ արևմտյան պետություններից, ինչը, մասնավորապես, անդրադառնում է ԱԹՍ-ների մատակարարումների ծավալների վրա:Զարգացնելով այս թեման՝ նախագահը խոսել է նաև ՆԱՏՕ-ի երկրների դերի մասին, որոնք, նրա խոսքով, հնարավորություն են տվել իրենց տարածքներից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի վրա: Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք նման պետությունները գիտակցում են նման որոշումների հնարավոր հետևանքները, նախագահը կարճ պատասխան է տվել՝ «Ըստ երևույթին, ոչ»։Նրա խոսքով՝ Կիևը այս հարձակումներն իրականացնում է բանակի գործողությունների վերաբերյալ անվստահություն ստեղծելու և ռուսական հասարակությունը պառակտելու համար։Խոսելով ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «կհասնի այնտեղ, որտեղ պետք է»: Այժմ ՌԴ ԶՈւ-ն մարտական շփման բոլոր հատվածներում ճնշում է հակառակորդին։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
վլադիմիր պուտին, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ
վլադիմիր պուտին, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ
Ռուսաստանի առաջնորդը հասկացրել է, որ ներկա պայմաններում Վլադիմիր Զելենսկու հետ անձնական բանակցություններ վարելու հիմքեր չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անձնական հանդիպման առաջարկով Վլադիմիր Զելենսկու բաց նամակը պայմաններ չի ստեղծում բանակցային գործընթաց սկսելու համար:
Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական կայքում բաց նամակ էր հրապարակել, որում առաջարկել էր Ռուսաստանի առաջնորդին հանդիպում անցկացնել երրորդ երկրի տարածքում և քննարկել հակամարտության ավարտի ուղիները:
Ավելի ուշ մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ Պուտինը նշել է, որ նամակը ուներ «կոպիտ բովանդակության տարրեր», ինչպես նաև հայտարարել է, որ այս պահին գործնական իմաստ չի տեսնում նման հանդիպում անցկացնելու մեջ:
Այսօր ելույթ ունենալով ուժային գերատեսչությունների բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում հակամարտության ապաէսկալացիային և չեն ամրապնդվում կոնկրետ գործողություններով:
«Ո՛չ, նման դիմումները նախադրյալներ չեն ստեղծում։ Ինչի՞ են դրանք հանգում: Ընդհակառակը, ինչ-որ կոնֆլիկտային ներուժ ստեղծելուն։ Ահա նա այդ թուղթն ուղարկել է, ախր նրանք միշտ կրկնում են՝ «Մենք անձնական հանդիպում ենք ուզում»: Եվ ի՞նչ։ Իսկ երեք օր անց՝ հարված Ստարոբելսկին։ Ինչպե՞ս դա հասկանալ: Այստեղ ի՞նչ նախադրյալներ կան անձնական հանդիպումների և բանակցությունների համար»,- ասել է Պուտինը։
Շրջանավարտների հետ շփման ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Նրա խոսքով ՝ Կիևը շարունակում է լայնածավալ աջակցություն ստանալ արևմտյան պետություններից, ինչը, մասնավորապես, անդրադառնում է ԱԹՍ-ների մատակարարումների ծավալների վրա:
«Իհարկե, նման զանգվածային աջակցության դեպքում, երբ ամբողջ Արևմուտքն աշխատում է նրանց համար, այդ անօդաչուները գալիս են հսկայական հոսքով»,- հայտարարել է Պուտինը:
Զարգացնելով այս թեման՝ նախագահը խոսել է նաև ՆԱՏՕ-ի երկրների դերի մասին, որոնք, նրա խոսքով, հնարավորություն են տվել իրենց տարածքներից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի վրա: Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք նման պետությունները գիտակցում են նման որոշումների հնարավոր հետևանքները, նախագահը կարճ պատասխան է տվել՝ «Ըստ երևույթին, ոչ»։
Նրա խոսքով՝ Կիևը այս հարձակումներն իրականացնում է բանակի գործողությունների վերաբերյալ անվստահություն ստեղծելու և ռուսական հասարակությունը պառակտելու համար։
Խոսելով ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «կհասնի այնտեղ, որտեղ պետք է»: Այժմ ՌԴ ԶՈւ-ն մարտական շփման բոլոր հատվածներում ճնշում է հակառակորդին։