«Ես ուզում եմ անկախություն զենքի ոլորտում։ Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, բայց մենք պետք է ազատվենք այս կախվածությունից և ստեղծենք մեր սեփական անկախ զենքի արտադրությունը։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը», – ասել է Նեթանյահուն Արևմտյան ափին կուրսանտների հետ հանդիպման ժամանակ։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «այժմ բախվում է Իրանին և նրա դաշնակիցներին»։
«Մենք նրանց հարվածներ ենք հասցրել, սա վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից։ Այն, թե որտեղ կլինենք 30 տարի հետո, կախված է մեր ուժից։ Հետևաբար, այն, ինչ մենք հիմա անում ենք, հսկայական հզորության կուտակումն է», – հավելել է Իսրայելի վարչապետը։
Մայիսի 3-ին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը 10 տարվա ընթացքում իր պաշտպանական բյուջեն կավելացնի 350 միլիարդ շեկելով (մոտ 115 միլիարդ դոլար)՝ սեփական զենքի արտադրության հզորությունը զարգացնելու համար։