ՀՕՊ–ը 6 ժամում 47 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի երկնքում․ ՊՆ

Բաժանորդագրվել

Անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները 6 ժամում 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Ռուսաստանի երկնքում։ Լուրը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 23-ին` ժամը 8.00-ից մինչև 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ՀՕՊ հերթապահ միջոցները 47 ուկրաինական ԱԹՍ են խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի Հանրապետության, Ղրիմի Հանրապետության և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքների երկնքում»,– ասված է հաղորդագրությունում

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment