Արևմուտքը բացահայտ խոսում է ՌԴ–ի դեմ պատերազմի նախապատրաստվելու մասին. Պուտին

Բաժանորդագրվել

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ սեփական ռազմականացումը հիմնավորելու համար Արևմուտքն օգտագործում է կեղծ հայտարարություններ իբր ռուսական ռազմական սպառնալիքի մասին:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արևմուտքի երկրներն արդեն բացահայտ ասում են, որ պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք տեսնում ենք, որ եթե ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները սահմանափակվում էին պետական հեղաշրջման անօրինական ճանապարհով իշխանության եկած Կիևի ռեժիմին աջակցելով, ապա այժմ Արևմուտքում բացահայտ խոսում են մեզ հետ պատերազմի պատրաստվելու մասին, ավելացնում են ռազմական հարձակողական բյուջեները», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Նրա խոսքով՝ սեփական ռազմականացումը հիմնավորելու համար Արևմուտքն օգտագործում է կեղծ հայտարարություններ իբր ռուսական ռազմական սպառնալիքի մասին։ Մինչդեռ Ռուսաստանը հանդես է գալիս բոլորի համար հավասար և անբաժանելի անվտանգության օգտին։

«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլորի համար հավասար և անբաժանելի անվտանգության օգտին։ Համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային հարաբերությունների բազմաբևեռ համակարգ ձևավորելով», – ասել է նախագահը։

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ներկա են եղել ՊՆ–ի, ԱԻՆ–ի, ԱԴԾ–ի, Պետական պահպանության դաշնային ծառայության, Ռոսգվարդիայի, ՆԳՆ–ի, Քննչական կոմիտեի և Պատիժների կատարման դաշնային ծառայության բուհերի ավելի քան 600 շրջանավարտներ:

Leave a comment