Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.06.2026 | 14:18

Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ի ընտրություններում կրկին անգամ հաղթեց, և այսօր ինչ-որ սուտի, կեղծ կառուցողական մթնոլորտ է Երևանի ավագանու նիստում: Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։

««Մայր Հայաստան» խմբակցությունը ինչ-որ սուտի, կեղծ կառուցողական ձևով փորձում են խոսել ծխից, «Հայավտոբուսներից»: Դուք ձեր ծխին նայե՛ք, ձեր ծուխն է սև։ Դուրս է եկել արդեն, տեղյակ եք, ժողովո՛ւրդ ջան, ձեր ծուխը դուրս է եկել: Ուղղակի խոսում են ճանապարհներից, խոսում են կամուրջներից ու կանգառասրահներից: 

Ժողովո՛ւրդ ջան, չէ՛, այդպես չեղավ։ Եկե՛ք հլը ասեք՝ այդ կաշառքը ինչո՞ւ էիք բաժանում: Այս հարցին պետք է մեկը պատասխանի»,-նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment