Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.06.2026 | 14:26

«Ընդդիմության կողմից բազմաթիվ հրահրվող տեսարանների ականատես եղանք։ Ուղիղ եթերը դրե՛ք և նայե՛ք»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը։

«Նորից եմ կրկնում՝ եթե ընդդիմությունը հրահրում է, իշխանությունը պատասխանում է։ Եվ այդպես էլ տեղի է ունեցել։ Դրե՛ք և ուղիղ եթերը նայե՛ք, ես որևիցե նոր բացահայտում չեմ անում։ 

Երբ որ նիստը վարելուն խանգարում են, երբ որ քաղաքապետի առաջին տեղակալը նիստը վարում է և կոչ է անում, որպեսզի բոլորը լռեն և նստեն, որովհետև ելույթ ունեցողին հրավիրում է արդեն ամբիոն, բայց մարդիկ չեն ենթարկվում այդ հրահանգին… Նիստը վարողը գոյություն ունի, նիստը վարողը ավագանու ինստիտուտ է, և պետք է պատշաճ կերպով բոլոր հրահանգները կամ ասվածը կատարվեն։ Եթե չեն կատարվել, բնականաբար, իրենց կողմից այդ խախտումները եղել են»,- ասաց Լևոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment