Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշիները քերթվելու է. Տիգրան Ավինյան

Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշիները քերթվելու է. Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս ընտրությունները խախտումների չափով նվազագույնը վերջին 8 տարիների առումով բացառիկ էին: Վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին ընտրակաշառքով, ընտրակեղծարարությամբ, մարդկանց ուղղորդելով, վախեցնելով քվեներ ստանալ, չեմ բացառում, որ որոշ չափով դա նրանց մոտ ստացվել է»,-Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները պրոցեսը շատ լավ տեսնելով, հասկանալով իրենց գերակշիռ մեծամասնության մեջ այս գործընթացին հակազդել են. «Իրականում բացառիկ դեպք է, երբ որևէ մի երկրում ոչ թե իշխանությունները, այլ ընդդիմությունը փորձում է ընտրակեղծարարությամբ զբաղվել և դա անում է համակարգային: Այնքան ենք լսել այդ ձայնագրությունները, արդեն որևէ բանի վրա չենք զարմանում: Այստեղ մեր մեղքի բաժինը մեծ է, համաձայն եմ, որ պետք է որոշակի քայլեր կիրառեինք, գործարկեինք 8 տարի առաջ: Բոլոր ընտրակեղծարարները, բոլոր այն մարդիկ, ովքեր պատկերացրել են, որ պետության զավթման հնարավորություն ունեն ընտրակաշառքով, դեռևս չեն պատկերացնում՝ իրենց ինչ է սպասվում: Իրենց համար գալիս են անհանգիստ ժամանակներ, որովհետև ՀՀ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տալու ընտրակեղծիքով ընտրություններ: Պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխներդ ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը»:

Leave a comment