https://arm.sputniknews.ru/20260623/gnacqi-ev-bernatari-bakhman-hetevanqvov-ka-mek-tuzhats-vitshaky-mijin-tsanrutjan-e-103752713.html
Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա մեկ տուժած. վիճակը միջին ծանրության է
Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա մեկ տուժած. վիճակը միջին ծանրության է
Sputnik Արմենիա
Բենզատարի և գնացքի բախումից վառելիքի արտահոսք է եղել, սակայն հրդեհ չկար։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T13:05+0400
2026-06-23T13:05+0400
2026-06-23T13:05+0400
արմավիր
գնացք
բեռնատար
վթար
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103753071_0:82:1050:673_1920x0_80_0_0_d3c5a1b9d9443334a540879f0d51d347.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վառելիք տեղափոխող բեռնատարի և գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարը տեղի է ունեցել Արմավիրի մարզում, «Դալարիկ» կայարանի մոտ։ «Բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է»,– ասված է հաղորդագրությունում։ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հաստատեցին, որ մեկ անձ է հոսպիտալացվել, նա մարզային բուժհաստատություններից մեկում է։«Առողջական վիճակը միջին ծանրության է։ Անձը գլխի շրջանում է վնասվածք ստացել, սակայն կյանքին սպառնացող վտանգ չկա»,– նշեցին նախարարությունից։Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից էլ հայտնել էին, որ վթարի հետևանքով վնասվել է կոնտակտային ցանցն ու լոկոմոտիվը։ Այս պահին վնասի չափը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն` գնացքների ժամանակացույցը խախտվելո՞ւ է, թե՞ ոչ։
արմավիր
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103753071_0:0:1050:789_1920x0_80_0_0_f48f0e29e4e7fd0cbed2bdf63b5f515a.jpg.webp
արմավիր, գնացք, բեռնատար, վթար, տուժածներ
արմավիր, գնացք, բեռնատար, վթար, տուժածներ
Բենզատարի և գնացքի բախումից վառելիքի արտահոսք է եղել, սակայն հրդեհ չկար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վառելիք տեղափոխող բեռնատարի և գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հաստատեցին, որ մեկ անձ է հոսպիտալացվել, նա մարզային բուժհաստատություններից մեկում է։
«Առողջական վիճակը միջին ծանրության է։ Անձը գլխի շրջանում է վնասվածք ստացել, սակայն կյանքին սպառնացող վտանգ չկա»,– նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից էլ հայտնել էին, որ վթարի հետևանքով վնասվել է կոնտակտային ցանցն ու լոկոմոտիվը։ Այս պահին վնասի չափը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն` գնացքների ժամանակացույցը խախտվելո՞ւ է, թե՞ ոչ։