https://arm.sputniknews.ru/20260623/rd-qkn-parzel-e-vovqer-arnchutjun-unen-brjanski-mvot-erekhanervov-avtvobusi-vra-hardzakmany-103751734.html
ՌԴ ՔԿ–ն պարզել է` ովքեր առնչություն ունեն Բրյանսկի մոտ երեխաներով ավտոբուսի վրա հարձակմանը
ՌԴ ՔԿ–ն պարզել է` ովքեր առնչություն ունեն Բրյանսկի մոտ երեխաներով ավտոբուսի վրա հարձակմանը
Sputnik Արմենիա
Հարձակման անմիջական կատարողներն ուկրաինացի երեք զինծառայողներն են, այդ թվում «Խիմերա» անօդաչու համակարգերի ստորաբաժանումներից։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T12:40+0400
2026-06-23T12:40+0400
2026-06-23T12:41+0400
ռուսաստան
քննչական կոմիտե
ավտոբուս
բրյանսկ
երեխա
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_0:162:3067:1887_1920x0_80_0_0_e138375fd1b53e883d34cd6c56af7bb5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին և Ուկրաինայի ռազմական հետախուզության պետ Օլեգ Իվաշչենկոն են կանգնած Բրյանսկի մարզում երեխաներով ավտոբուսի հարձակման հետևում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։Նրա խոսքով` հարձակման անմիջական կատարողները ուկրաինացի երեք զինծառայողներն են, այդ թվում «Խիմերա» անօդաչու համակարգերի ստորաբաժանումներից։«Պարզվել են ահաբեկչության անմիջական կատարողները։ Նրանք են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության 105-րդ սահմանային ջոկատի «Խիմերա» անօդաչու համակարգերի ստորաբաժանման զինծառայող Դմիտրի Տկաչենկոն, Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության 7-րդ սահմանային ջոկատի «Շկվալ» արագ արձագանքման սահմանային պարետատան զինծառայող Իգոր Ժուկովը և Ուկրաինայի ԶՈւ հատուկ ծառայությունների 73-րդ ծովային կենտրոնի զինծառայող Վլադիսլավ Նաումը», – ասել է նա։Պետրենկոն հայտնել է նաև, որ քննիչները շարունակում են գործողությունները, որպեսզի պարզեն միջադեպին առնչություն ունեցող մյուս հանցակիցներին։Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռատիպ անօդաչոներով հարձակվել էին Գոմելի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսի վրա։ Թիմը Գելենջիկ էր մեկնում հանգստի։ Ավտոբուսում եղել է 44 ուղևոր, որոնցից 28-ը 2014-2015 թվականներին ծնված երեխաներ էին։ Հարձակման հետևանքով զոհվել է թիմին ուղեկցող մի կին։ 8 մարդ, այդ թվում` 6 երեխա վնասվածքներ են ստացել։Երեխաներ տեղափոխող ավտոբուսին Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածից տուժածները տարհանվել են Բրյանսկից
բրյանսկ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33561802_167:0:2898:2048_1920x0_80_0_0_114d87c88383f8e10494a167cbdd26a3.jpg.webp
ռուսաստան, քննչական կոմիտե, ավտոբուս, բրյանսկ, երեխա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, քննչական կոմիտե, ավտոբուս, բրյանսկ, երեխա, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Հարձակման անմիջական կատարողներն ուկրաինացի երեք զինծառայողներն են, այդ թվում «Խիմերա» անօդաչու համակարգերի ստորաբաժանումներից։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին և Ուկրաինայի ռազմական հետախուզության պետ Օլեգ Իվաշչենկոն են կանգնած Բրյանսկի մարզում երեխաներով ավտոբուսի հարձակման հետևում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Քննությունը պարզել է նշված հանցագործության կատարմանը Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդիի և Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Օլեգ Իվաշչենկոյի առնչությունը, որոնք ապահովում էին գործողության իրականացումն ու ապօրինի հրաման են տվել ՌԴ տարածքում քաղաքացիական տրանսպորտային միջոցների վրա գրոհելու մասին», – ասել է Պետրենկոն։
Նրա խոսքով` հարձակման անմիջական կատարողները ուկրաինացի երեք զինծառայողներն են, այդ թվում «Խիմերա» անօդաչու համակարգերի ստորաբաժանումներից։
«Պարզվել են ահաբեկչության անմիջական կատարողները։ Նրանք են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության 105-րդ սահմանային ջոկատի «Խիմերա» անօդաչու համակարգերի ստորաբաժանման զինծառայող Դմիտրի Տկաչենկոն, Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության 7-րդ սահմանային ջոկատի «Շկվալ» արագ արձագանքման սահմանային պարետատան զինծառայող Իգոր Ժուկովը և Ուկրաինայի ԶՈւ հատուկ ծառայությունների 73-րդ ծովային կենտրոնի զինծառայող Վլադիսլավ Նաումը», – ասել է նա։
Պետրենկոն հայտնել է նաև, որ քննիչները շարունակում են գործողությունները, որպեսզի պարզեն միջադեպին առնչություն ունեցող մյուս հանցակիցներին։