Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին

Բաժանորդագրվել

Ըստ նախնական տեղեկությունների` միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Դեպքը տեղի է ունեցել 11։55-ին` «Դալարիկ» կայարանի մոտ։ Վնասվել է կոնտակտային ցանցն ու լոկոմոտիվը։ Այս պահին վնասի չափը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն` գնացքների ժամանակացույցը խախտվելո՞ւ է, թե՞ ոչ։

Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան։

Leave a comment