Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը

Քաղաքականություն

23.06.2026 | 12:04

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելը գերակշռում է երկարատև ռազմական գործողությունների հնարավոր տնտեսական հետևանքների, այդ թվում՝ համաշխարհային ճգնաժամի ռիսկի վերաբերյալ մտահոգություններին, գրում է CNN-ը։

Հարցին՝ արդյո՞ք պատրաստ է համաշխարհային ճգնաժամի ռիսկի դիմել՝ Իրանին հարվածելով, եթե Թեհրանը չկատարի համաձայնագիրը, Թրամփը պատասխանել է. «Դե՝ ոչ այնպես, ինչպես ես եմ անում։ Դա ճգնաժամ չի առաջացնի»։

Նա շարունակել է պնդել, որ միջուկային զենքի սպառնալիքն ավելի մեծ մտահոգություն է առաջացնում։

«Եթե նրանք չհետևեն դրան, ապա միջուկային զենքը կգերազանցի դեպրեսիան։ Դեպրեսիան իսկապես վատ է»,- ասել  Թրամփը՝ հավելելով, որ «միջուկային զենքը շատ ավելի արագ կհանգեցնի դեպրեսիայի»։

Թրամփը կրկին նշել է, որ ռազմական գործողությունների հարցը մնում է սեղանին, եթե Իրանը չհետևի համաձայնագրին։

«Եթե Իրանը չկատարի համաձայնագիրը կամ եթե նրանք լավ չվարվեն, ես կանեմ այն, ինչ պետք է անեմ»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դրական էր գնահատել կիրակի ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում անցկացված բանակցությունները՝ այն անվանելով «շատ, շատ լավ օր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment