«Շատ բան չենք խնդրում». Իրանի ֆուտբոլի հավաքականի հարձակվողը՝ ԱԱ սահմանափակումների մասին

https://arm.sputniknews.ru/20260622/shat-ban-chenq-khndrum-irani-futbvoli-havaqakani-hardzakvvoghy-aa-sahmanapakumneri-masin-103716844.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99725095_584:0:3315:2048_1920x0_80_0_0_f1d4f04719d375393f1a2a7811795aa4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն

իրանի իսլամական հանրապետություն, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Բաժանորդագրվել

Իրանի հավաքականը Մեքսիկայում է, նրանց թույլատրված է ԱՄՆ մուտք գործել մրցաշարի խաղերից ընդամենը 24 ժամ առաջ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի Sputnik. Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ալիրեզա Ջահանբախշը հայտարարել է ազգային թիմի նկատմամբ անարդարության մասին և խոսել է 2026 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ գործող սահմանափակումների մասին։

«Մենք տարրական արդարություն ենք ուզում։ Նույնպիսի վերաբերմունք, ինչպիսին մյուս թիմերի նկատմամբ է։ Չեմ կարծում, թե չափազանց շատ բան ենք խնդրում։ Մյուս կողմից, բարդ իրավիճակներում մենք ավելի լավ ենք հանդես գալիս։ Դա մեր մշակույթի մի մասն է։ Դժվարությունները մեզ միավորել են։ Մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը, և դա մասամբ կապված է այն իրավիճակի հետ, որում հայտնվել ենք աշխարհի առաջնությունում։ Հուսով ենք, որ Եգիպտոսի դեմ խաղին կկարողանանք ավելի շուտ ժամանել։ Սիեթլն ավելի հեռու է Տիխուանայի մեր ճամբարից»,-ասել է իրանցի ֆուտբոլիստը։

Նշենք, որ Իրանի հավաքականը կանգ է առել Մեքսիկայում, նրանց թույլատրված է ԱՄՆ մուտք գործել մրցաշարի խաղերից ընդամենը 24 ժամ առաջ։

ԱԱ. Իրանի հավաքականի մարզիչը հայտարարել է, որ իր թիմի իրավունքները ոտնահարվել են ԱՄՆ–ում

Նշենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրից հետո, որում Իրանը Լոս Անջելեսում ոչ-ոքի (2:2) խաղաց Նոր Զելանդիայի թիմի հետ, իրանցիների գլխավոր մարզիչ Ամիր Գալենոյին պատմել է, որ թիմը հույս ուներ վերականգնողական մարզում անցկացնել Լոս Անջելեսում, սակայն հավաքականին խնդրել են լքել ԱՄՆ-ն։ Ավելի վաղ Մեքսիկայում Իրանի դեսպան Աբոլֆազլ Փասանդիդեն հայտնել էր, որ ազգային հավաքականին արգելված է գտնվել ԱՄՆ տարածքում խաղային օրերից դուրս, այսինքն՝ ամեն խաղից հետո թիմը պետք է անմիջապես լքի Միացյալ Նահանգները։

Leave a comment