Հայկական ծիրանի առաջին սիմվոլիկ խմբաքանակն առաքվել է ԵՄ․ եվրահանձնակատար

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն, X սոցիալական ցանցում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը


ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն, X սոցիալական ցանցում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։


Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և «շատ լավ քննարկման» համար։


Կոսի հանդիպումը Խուդաթյանի հետ կայացել է Connectivity Agenda Platform հարթակի գործարկման նախօրեին, որի շրջանակում նախատեսվում է շարունակել աշխատանքը հարևան երկրների և Եվրոպայի հետ Հայաստանի տրանսպորտային և ենթակառուցվածքային փոխկապակցվածության բարելավման ուղղությամբ։


«Սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքից ավելի շատ դուրս բերել նոր շուկաներ»,- գրել է Կոսը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 5-ին Կոսը կայցելի Երևան՝ քննարկելու ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող առևտրային աջակցության փաթեթը (Հայաստանից մի շարք ապրանքատեսակների նկատմամբ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների ֆոնին – խմբ․)։

Leave a comment