Փաշինյանի` Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ մանրամասներ չկան․ ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունները

Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստան հնարավոր այցի վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

– Կրեմլը հասկանում է, որ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Վիտկոֆֆի և Ջարեդ Քուշների հետ շփումները անհրաժեշտ են, սակայն ամսաթվերի վերաբերյալ դեռևս համաձայնություն չի ձեռք բերվել։

– Արևմուտքը հորինում և կամայականորեն մեկնաբանում է կանոններ՝ հիմնվելով իր սեփական եսասիրական շահերի վրա՝ իր անորսալի գերիշխանությունը պահպանելու համար։

– Էվիանում կայացած G7-ի գագաթնաժողովում Արևմուտքն ամեն ինչ արեց, որպեսզի Անքորիջի ոգին մոռացվի, և պատերազմը շարունակվի մինչև վերջին ուկրաինացին։

– Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում արևմտյանների դերերի փոքր-ինչ շրջադարձ տեղի ունեցավ ուկրաինական դրամայում, որը նրանք խաղում են։

– Աշխարհի մեծամասնությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, ստիպված կլինի շարունակել ապրել բազմաբևեռության ու «կանոնների վրա հիմնված կարգի» միջև բախման համատեքստում։

– Ռուսաստանը ողջունեց ԱՄՆ-Իրան հրադադարը և հույս ունի, որ բանակցություններում արդյունքներ կլինեն։

– Իրանի շուրջ կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի միջուկային առաջարկները մնում են ուժի մեջ։

Leave a comment