Երևանում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան

Պլանավորվում է էլեկտրական ավտոբուսների գնում։ Այս պահի դրությամբ կառավարության ներդրումային կոմիտեի օրակարգային քննարկման հարցերից մեկը էլեկտրական ավտոբուսների մասին հարցն է, Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջարկվում է 18 մետրանոց ավտոբուսների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։ Որոշ ժամանակ անց վերլուծությունները կամբողջացնենք։ Հետագայում Երևանն էլեկտրատրանսպորտից բացի այլ տեսակի հանրային տրանսպորտ չի գնելու և չի շահագործելու։

Հետագայում մեր ռազմավարությունն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Leave a comment