Կրեմլը համաձայն է Թրամփի հետ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները համաձայն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ՝ Ուկրաինայում խաղաղության գործընթացը խոչընդոտում է հենց Վոլոդիմիր Զելենսկին։

Կրեմլը չի հաստատել այն տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը պատրաստ է համաձայնել Ուկրաինայում խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ այդ կոնտինգենտում ներառելով Չինաստանի և Գլոբալ հարավի երկրների զինվորներին։

Պեսկովի հիմնական հայտարարությունները ստորև՝

  • Պուտինը դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ելույթ կունենա արտաքին քաղաքականության թեմայով։
  • Կրեմլը համաձայն է Թրամփի դիրքորոշման հետ՝ խաղաղության գործընթացը խոչընդոտում է հենց Զելենսկին։
  • Կիևյան ռեժիմի համար իրավիճակն օրեցօր վատթարանում է, որոշումներ կայացնելու «միջանցքը» նեղանում է։
  • Զելենսկուն եկել է պատասխանատվություն ստանձնելու և խաղաղությանը նպաստող որոշումներ կայացնելու ժամանակը, սակայն նա դա չի անում։
  • Ռուսաստանը չի ստացել ԱՄՆ-ից պատասխան Պուտինի՝ ՍՆՎ-ի պայմանները երկարաձգելու նախաձեռնության վերաբերյալ, սակայն սպասում է դրան։
  • Ավելի շահավետ ՍՆՎ պայմանագիր անհրաժեշտ է բոլորի համար, բայց դրա մշակումը բարդ և երկարատև գործընթաց է։
  • Պուտինը նշել է, որ ՍՆՎ-ի փաստաթղթերում պետք է հաշվի առնվի նաև Արևմուտքի ողջ միջուկային ներուժը (Պեսկովը՝ Չինաստանը ներառելու ԱՄՆ ցանկության մասին)։
  • Ռուսաստանը համարում է արդիական և անհրաժեշտ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակումը, կապի ալիքները գործում են։
  • Մոսկվան կարևոր է համարում ամերիկացիներին իրենց տեսակետները ներկայացնել այն քննարկումների վերաբերյալ, որոնք ընթանում են ուկրաինական հարցի շուրջ։

Leave a comment