ՔՊ–ն փոխում է պատգամավորների երդման տեքստը` հարմարեցնելով այն Փաշինյանի ճաշակին. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260623/qpn-pvokhum-e-patgamavvorneri-erdman-teqsty-harmarecnelvov-ajn-pashinjani-tshashakin-zlm-103744179.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1674/00/16740052_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e38e9a85f3650adbf5e5f0a457827baa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երդում

Բաժանորդագրվել

Նախագծի հեղինակներն են Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» գաղափարին: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակներին վերաբերող շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով»,–գրում է թերթը։

Մինչ այժմ երդման հետևյալ տեքստն է եղել․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

ՔՊ-ականներն առաջարկում են տեքստից դուրս թողնել «հանուն համազգային նպատակների իրականացման», «ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ձևակերպումները:

Ըստ պարբերականի՝ փոխարենը տեքստում պառրաստվեւմ են ավելացնել, որ ՀՀ քաղաքացիների համար անելու են ամեն ինչ՝ «անվտանգության ու ազատությունների պաշտպանության համար», ինչպես նաև երդման տեքստը եզրափակել Փաշինյանի հետպատերազմական լոզունգներից մեկով․ «Փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը:

Leave a comment