Իրավապահները մտել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ArmeniaSputnik–ին հայտնել է, որ իրավապահները Սաղաթելյանի տուն են մտել 8։30–ի ահմաններում։ Նա տեղեկացրել է, որ իրեն և փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել ներս։
Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրավապահները գործողություններ իրականացնում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ Իշխան Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, բնականաբար ոչինչ չի հայտնաբերվել։ Նա նշել է, որ այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։