Բաժանորդագրվել
Սահմանափակումների պատճառը վերանորոգման աշխատսնքներն են:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Վրաստանում դեպի Լարս ճանապարհի մի հատվածը մի քանի ժամով փակել են բեռնատարների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու
93-102 կմ հատվածում երթևեկությունը դադարեցված է մինչև ժամը 18:00-ն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պատճառը վերանորոգման աշխատանքներն են:
Հիշեցնենք, որ Վրաստանում հունիսից մեկնարկել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերանորոգումը:
Ճանապարհի այդ հատվածը վնասվել է խիստ ձմռան հետևանքով: Ճանապարհը որոշ հատվածներում ձևափոխվել է, ինչը վտանգավոր է դարձնում երթևեկությունը:
Հավելենք նաև, Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է: