Ավինյանի բախտը բերեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներիշխանական քննար­կումների մասնակիցները մեզ պատմել էին, որ հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի` սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստից ուրախացողներ եղել են նաեւ իշխանական թեւում:

Ոմանք ուրախացել են, որ այս արդյունքները հնարավորություն չեն տա Փաշինյանին՝ Ռուսաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ, ոմանք՝ զուտ անձնական նկատառումներով, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բանն այն է, որ ՔՊ-ում վստահ են եղել, որ ընտրություններից հետո Ավինյանը փոխվելու է:

Սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում մի շարք համայնքներում, այդ թվում` Երեւանում, նոր ընտրություններ կկազմակերպեին, քանի որ «թուրներն աջուձախ կտրելու էր»։ Սակայն այս արդյունքներից շոկի մեջ են հայտնվել, եւ ակնհայտ է, որ պլանները փոխվելու են, որովհետեւ նվազած լեգիտիմությամբ երերուն իշխանությունը հնարավորություն չի ընձեռում նման ռիսկային քայլերի գնալ: Դա կարող է իշխանությունը քանդել ներսից։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment