Geely Galaxy Battleship 700-ը ցուցադրում է ռեկորդային հզորություն բոլոր ամենագնացների շրջանում

Geely-ն հրապարակել է 2027 թվականի Geely Galaxy Battleship 700 նոր ամենագնացի պաշտոնական լուսանկարները։ Միաժամանակ պաշտոնական շնորհանդեսի ամսաթիվը դեռ չի հայտարարվել։ Սակայն, հաշվի առնելով լուսանկարների հրապարակումը, պրեմիերան, հավանաբար, տեղի կունենա մոտ ժամանակում։

Ավտոմեքենան ստեղծվել է ամենագնացներին բնորոշ դասական ոճով։ Այն առանձնանում է իր արտաքինով և կարող է հաղթահարել մինչև 800 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ։ Սրահի դիզայնը դեռևս բացահայտված չէ։ Սակայն չինական նորույթի առավել կարևոր առանձնահատկությունները թաքնված են դրա տեխնիկական հագեցվածության մեջ։

Ամենագնացը կառուցված է Geely-ի սեփական մշակման տեխնոլոգիական SEA-R հարթակի վրա։ Galaxy Battleship 700-ը համալրված է հիբրիդային համակարգով, որի հիմքում տուրբոշարժիչն է, ինչպես նաև երեք էլեկտրաշարժիչներով՝ մեկը տեղադրված է առջևի առանցքի վրա, իսկ մյուս երկուսը՝ հետևի։ Ընդհանուր առմամբ այս համակարգի հզորությունը կազմում է մոտ 1123 ձիաուժ։ Առանց վերալիցքավորման կամ լիցքավորման ընթացքը հասնում է գրեթե 1200 կմ-ի։ Տոննայի հաշվով հզորությունը կազմում է 392 ձիաուժ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ժամանակակից ամենագնացների համար։

Չինական նորույթը առանձնանում է բարձր կայունությամբ։ Էլեկտրաշարժիչների միջոցով իրականացվող լիաքարշակ համակարգը կառավարվում է արհեստական բանականությամբ, որը ավտոմատ կերպով փոխում է ոլորող մոմենտի բաշխումը։ Galaxy Battleship 700-ը նաև ստանալու է հետևի անիվների կառավարման համակարգ, որի շնորհիվ մեքենան կարող է տեղում շրջվել և նույնիսկ շարժվել անկյունագծով։

Բացի այդ, նախատեսված է լիդարի առկայություն, ինչը վկայում է կիսաավտոնոմ կառավարման համալիրի մասին։ Galaxy Battleship 700-ը Չինաստանում վաճառքի կհանվի մինչև տարեվերջ։ Geely-ն ավելի վաղ հայտնել էր, որ ավտոմեքենան դուրս կգա նաև համաշխարհային շուկա. արդեն հաստատվել են Եվրոպան և Հարավաֆրիկյան հանրապետությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment