ՀՀ-ի ՀԱՊԿ վերադարձը կհամապատասխաներ հանրապետության շահերին․ Զախարովա

Մոսկվան համոզված է, որ Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում աշխատանքի վերսկսումը կհամապատասխաներ հանրապետության շահերին, իսկ ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ տարածաշրջանային կայունության երաշխավորը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերսկսումը նախևառաջ կհամապատասխաներ հենց Հայաստանի շահերին։ Կազմակերպությունը մնում է տարածաշրջանային կայունության պահպանման արդյունավետ և, ըստ էության, այլընտրանք չունեցող մեխանիզմ», – ասել է Զախարովան։

Leave a comment