Հրդեհ Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կա

Բաժանորդագրվել

Սկսվել է հետաքննություն, հրդեհի պատճառները պարզվում են։

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի ուսումնական կենտրոնում հրդեհ է բռնկվել, կան զոհեր։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նահանգի փոխնախարար Բրաջեշ Պատհակի տվյալներով՝ հրդեհի պահին շենքում եղել են 16-17 տարեկան աշակերտներ։ Զոհվել է առնվազն 14 մարդ, ևս մի քանիսը տուժել են։

Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում

Հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի դեմ: Շենքից տասնյակ մարդիկ են տարհանվել։

Սկսվել է հետաքննություն, հրդեհի պատճառը պարզելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

Leave a comment