https://arm.sputniknews.ru/20260622/ekh-baqvi-grasenjaki-ghekavary-mied-i-vorvoshumic-hetvo-kanchvel-e-adrbejani-agn-103730251.html
ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավարը ՄԻԵԴ-ի որոշումից հետո կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավարը ՄԻԵԴ-ի որոշումից հետո կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՄԻԵԴ-ն ավելի վաղ հրապարակել էր սպանված հայ սպայի գործով վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով նրա հարազատներին վճարել 90 հազար եվրո: 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T20:14+0400
2026-06-22T20:14+0400
2026-06-22T20:22+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_56a72e671586ab282214935374c21d58.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը ճանաչել է 2016 թվականին հայ սպային խոշտանգելու, սպանելու և գլխատելու փաստը:Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում դեսպանին «վճռական բողոք» է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 18-ի որոշման կապակցությամբ: Նախարարությունում այդ որոշումն անվանել են «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող»:Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է նաև դատավճռում «միջազգայնորեն ճանաչված երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հակասող» եզրույթների կիրառումից:Ադրբեջանում էթնիկ հային սպանելն ու անդամահատելը խրախուսելի արարք է․ Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանական իշխանություններին, մասնավորապես, դուր չի եկել «Ադրբեջանի և ԼՂՀ–ի միջև շփման գիծ» ձևակերպման օգտագործումը, ինչպես նաև բանակի, իշխանության մարմինների, գլխավոր դատախազի և Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ–ի հիշատակումը:Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը դա անվանել է «նախկին անօրինական անջատողական ռեժիմը լեգիտիմացնելու փորձ»։Ադրբեջանը հայտարարել է, որ մերժում է դատարանի այս որոշումը, ինչպես նաև մտադիր է դիտարկել իր շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները և համապատասխան քայլեր ձեռնարկել:Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց 4–օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից դաժանաբար խոշտանգված և սպանված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով վճիռը:Հայ իրավաբանների համակարգված աշխատանքի շնորհիվ այս պահի դրությամբ ՄԻԵԴ է ներկայացվել 23 բողոք, որոնք բացահայտում են 4–օրյա պատերազմի հետ կապված պատերազմական հանցագործությունները:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_4d3c0d3317102779e2df0bea3e92e56a.jpg.webp
ադրբեջան, հայ-ադրբեջանական, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար , եվրախորհուրդ
ադրբեջան, հայ-ադրբեջանական, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար , եվրախորհուրդ
ՄԻԵԴ-ն ավելի վաղ հրապարակել էր սպանված հայ սպայի գործով վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով նրա հարազատներին վճարել 90 հազար եվրո:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԵԽ Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը ճանաչել է 2016 թվականին հայ սպային խոշտանգելու, սպանելու և գլխատելու փաստը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում դեսպանին «վճռական բողոք» է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 18-ի որոշման կապակցությամբ: Նախարարությունում այդ որոշումն անվանել են «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է նաև դատավճռում «միջազգայնորեն ճանաչված երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հակասող» եզրույթների կիրառումից:
Ադրբեջանական իշխանություններին, մասնավորապես, դուր չի եկել «Ադրբեջանի և ԼՂՀ–ի միջև շփման գիծ» ձևակերպման օգտագործումը, ինչպես նաև բանակի, իշխանության մարմինների, գլխավոր դատախազի և Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ–ի հիշատակումը:
Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը դա անվանել է «նախկին անօրինական անջատողական ռեժիմը լեգիտիմացնելու փորձ»։
Ադրբեջանը հայտարարել է, որ մերժում է դատարանի այս որոշումը, ինչպես նաև մտադիր է դիտարկել իր շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները և համապատասխան քայլեր ձեռնարկել:
Հայ իրավաբանների համակարգված աշխատանքի շնորհիվ այս պահի դրությամբ ՄԻԵԴ է ներկայացվել 23 բողոք, որոնք բացահայտում են 4–օրյա պատերազմի հետ կապված պատերազմական հանցագործությունները: