ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Ընդդիմադիր ուժերին հնարավոր է բերել մեկ հարթակ, արդյունավետ ծրագիր պլանավորել և նպատակները նշել, բայց պետք է հասկանալ, թե մեկ սեղանի շուրջ ովքե՞ր են նստում, ներդաշնակություն պետք է լինի, որպեսզի լուրջ քաղաքական պրոցես հասունանա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանի առաջարկը՝ ընդդիմադիր հարթակ ստեղծելու մասին, կքննարկեն և դիրքորոշում կներկայացնեն։
«Ձեռքներս ծալած չենք կարող նստել, պայքարի իմիտացիա ևս չպետք է անել, դա մեծ մեղք կլինի և կհիասթափեցնի մարդկանց։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ձևական լուծումերն ու անբովանդակ տեքստերը լավ տեղ չեն տանի», – մեկնաբանեց պատգամավորը։
Աբրահամյանի համոզմամբ, շանտաժի հերթական արշավն է սպասվում, «տժվժիկ» են դարձնելու պատերազմի թեման մարդկանց հուսահատեցնելու և վախեցնելու համար․ «Երեկվա թշնամին, որ հայ զինվորի գլուխ էր կտրում, երկու օրում բարեկամ չի կարող դառնալ, որի վրա հիմնվես ու այլընտրանք կառուցես», – մեկնաբանեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ